Nestle-ն մեկնարկում է բուսական թունայի արտադրություն
Սննդամթերքի խոշորագույն արտադրող Nestle-ն հայտարարել է Garden Gourmet բրենդի նոր պրոդուկտի թողարկման մասին, որը թունայի բուսական այլընտրանքն է՝ Sensational Vuna, հաղորդում է «Վեդոմոստի»-ն։
Վաճառքը կսկսվի արդեն 2020 թվականի ամռանը Շվեյցարիայում։ Պրոդուկտը բաղկացած է ջրից, ցորենի գլյուտենից, ոլոռի սպիտակուցից, կանոլայից, աղից եւ բնական բուրավետիչներից։ Բոլոր բաղադրիչներն ունեն բուսական ծագում։
Ընկերությունը բուսական թունան կվաճառի Garden Gourmet բրենդի ներքո ապակե տարաներով, իսկ որոշ սուպերմարկետներում ի հայտ կգան նաեւ սենդվիչներ Vuna-ով։ Nestle-ն խորհուրդ է տալիս օգտագործել բուսական թունան սալաթներ, բուտերբրոդներ եւ պիցցաներ պատրաստելու համար։
Վերլուծաբանների կարծիքով՝ մսի, ձկան եւ ծովամթերքի բուսական այլընտրանքները նոր ուղղություն կստեղծեն շուկայում։ Ընդ որում՝ վեգանների եւ բուսակերների համար արտադրանքի հիմանակն սպառողը, ըստ ամենայնի, կդառնա Ասիան։
Nestle-ի գործադիր տնօրեն Մարկ Շնայդերը հայտնել է, որ ընկերությունը մտադիր է ընդլայնել հետագայում բուսակերների համար նախատեսված ուղղվածությունը։