Մեծ Բրիտանիայում բերման է ենթարկվել տղամարդն, ում մոտ հայտնաբերվել են Թրամփի գլխի ձեւն ունեցող էքստազիի հաբեր
Մեծ Բրիտանիայում բերման է ենթարկվել տղամարդն, ում մոտ հայտնաբերվել են Թրամփի գլխի ձեւն ունեցող էքստազիի հաբեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ոստիկանության տվյալներով՝ Լութոն քաղաքի բնակիչը բերման է ենթարկվել թմրամիջոցի վաճառքի կասկածանքով, երբ նրա մոտ հայտնաբերվել են մի շարք թմրանյութեր՝ ներառյալ Թրամփի գլխի ձեւն ունեցող հաբեր։
«Հանցագործները մշտապես փնտրում են իրենց թմրանյութերը վաճառելու եւ դրանք ավելի գրավիչ դարձնելու միջոցներ։ Ավելի վաղ մենք տեսել ենք հաբեր մի շարք մշակութաժամանցային իրերի տեսքով, իսկ վերջին օրինակը՝ «Դոնալդ Թրամփն է»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։
Ոստիկանապետ Ռայան Բարնսը նշել է, որ հայտնաբերված հաբերը պարունակում են էքստազիի չափազանց մեջ չափաբաժին եւ կարող են լուրջ վնաս հասցնել դրանք ընդունող անձին։