Վաշինգտոնը հետագայում եւս կպնդի Թեհրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման անհրաժեշտությունը
Վաշինգտոնը հետագայում եւս կպնդի Թեհրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կշարունակենք ճնշում գործադրել, որպեսզի երկարաձգվի Թեհրանի նկատմամբ զենքի էմբարգոն»,-ասել է նա:
Նա նաեւ Իրանին մեղադրել է Մերձավոր Արեւելքում անկայունություն սադրելու մեջ՝ նշելով, որ Իրանը կոնֆլիկտներ է հրահրում տարածաշրջանում, փորձում է հսկողության տակ առնել Իրաքը, ինչն անթույլատրելի է: