Ակնալիճ գյուղում այրվել է երկհարկանի տան տանիքը, ննջարանները. Փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 15-ին, ժամը 06:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է Ակնալիճ գյուղի երկհարկանի տներից մեկի տանիքը՝ մոտ 60 քմ (ընդհանուր 90 քմ) եւ երկրորդ հարկի երկու ննջասենյակները (մոտ 45 քմ)՝ գույքով։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:58-ին, մարվել՝ 08։12-ին։
Հրշեջ-փրկարարների ջանքերի շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տան առաջին հարկում գտնվող մթերային խանութ, տանիքի եւ երկրորդ հարկի մյուս հատվածներ, ինչպես նաեւ՝ հարեւանությամբ գտնվող տան տանիք։