Իրանի ԱԳՆ-ն հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները Թեհրանի կողմից եմենցիներին զենքի մատակարարման առնչությամբ
Թեհրանը հերքել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մեղադրանքներն Իրանի կողմից եմենական «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժմանը զենքի մատակարարումների մեջ: Հուլիսի 9-ին համապատասխան հայտարարությունն արել Է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Ամերիկացիները, որոնք զգում են, որ իրենց չի հաջողվի պահպանել մեր երկրի նկատմամբ սպառազինության մատակարարման բռնարգելքը (…), փորձում են մեղադրանքների և խաբեության միջոցով հիմնավորել առավելագույն ճնշման (քաղաքականության) երկարաձգումը և իրենց չարամիտ մտադրությունների իրականացումը»,- մեջբերում է նրա խոսքն Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը: Ըստ որում Մուսավին «չհիմնավորված» է համարել Թեհրանի հասցեին Վաշինգտոնի մեղադրանքները:
Հուլիսի 8-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ ամերիկացիները և նրանց դաշնակիցները հունիսին կալանել են նավ, որն իրանական զենք էր տանում եմենցի ապստամբների համար: Այդ առաչությամբ քաղաքական գործիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել երկարաձգելու զենքի բռնարգելքը Թեհրանի նկատմամբ՝ հաղորդել է ՏԱՍՍ-ը: