Նախարարությունն արձագանքել է շտապօգնության աշխատակիցների պարգևավճար չստանալու՝ պատգամավորի ահազանգին
Ի պատասխան ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե արդյո՞ք շտապօգնության աշխատակիցներն այս ամիս պարգևատրվել են, թե ոչ, տեղեկացնեմ, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից նախատեսվում է պարգևատրում շտապօգնության աշխատակիցներին, ինչպես նախորդ ամիս, այնպես էլ մայիս ամսվա համար: Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։