Սպիտակ տանը բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ Գաղտնի ծառայության միջեւ
Մի խումբ ցուցարարներ գիշերը հավաքվել են Սպիտակ տան դիմաց՝ Մինեապոլիսի ոստիկանության ձեռքից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո, հայտնում է CNN-ը:
Ավելի քան հինգ ժամ ցուցարարները ներքաշվել էին դիմակայության մեջ Գաղտնի ծառայության սպաների հետ, որոնք պաշտպանում էին Սպիտակ տունը շրջապատող մետաղական պատնեշները:
Ժամանակ առ ժամանակ ամբոխը կոտրում էր խոչընդոտները եւ սկսում մոտենալ գաղտնի ծառայության սպաներին, որոնք վահաններով հետ էին մղում ցուցարարներին:
Մի քանի անգամ որոշ սպաներ թաքնվում էին՝ մակերեսային վնասվածքներ ստանալով:
Գրեթե ամբողջ գիշեր ցուցարարները խոսքեր էին վանկարկում ի պաշտպանություն հանգուցյալ Ջորջ Ֆլոյդի եւ բարձրաձայն հակակրանք էին արտահայտում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ:
Բողոքի ցույցերը սկսվել են տեղական ժամանակով 22:00-ին եւ հանդարտվել առավոտյան 03:30-ի սահմաններում: