«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մայիսի 25-ին 5-ամյա երեխա է մահացել
Ինչպես հայտնել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից, վերակենդանացման բաժանմունքում նախօրեին՝ մայիսի 25-ին, 5-ամյա երեխա է մահացել։
Տղա երեխան «Սուրբ Աստվածամայր» է տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից մայիսի 20-ին անգիտակից, արյունահոսությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է գանգուղեղային տրավմա։