Արտյոմ Հակոբյանն անդրադարձել է այս օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով սահմանափակումներին ու թուլացումներին
Ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանն անդրադարձել է այս օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով սահմանափակումներին ու թուլացումներին։ Ռեժիսորը Facebook-յան էջում գրել է.
«Ինչո՞ւ չեք փակում։ Ինչո՞ւ բացեցիք։ Կա՛մ բացեք, կա՛մ փակեք։ Բացեք, բայց փակեք։ Փակ պահեք, բայց թողեք աշխատենք։ Աշխատանքի ո՞նց գնանք՝ տրանսպորտ չկա։ Հիմա աշխատենք, թե՞ տանը մնանք։ Բա ինչո՞ւ եք բացել։ Բա էն, որ բաց ա, բա փակ չի՞։ Բա ի՞նձ փող։ Բա ես ո՞նց մնամ տանը։ Բա հիմա դիմակ պտի դնե՞նք։ Բա ես դիմակով խեղդվում եմ։ Բա ես դիմակով ո՞նց մարզվեմ։ Բա առանց դիմակի չենք վարակվի՞։ Մոլերն էլ ե՞ք բացում։ Բա ինչո՞ւ տրանսպորտ չկա։ Բայց տրանսպորտում վտանգավոր չի՞։ Չէ՝ ոչ ոք կարանտին չի պահում, մենակ ես եմ պահում։
Ժողովուրդ՝ դուք գիժ ե՞ք»,- գրել է նա։