«Դուք պատասխան կտաք». Մալախովի կնոջ պարբերականը Յանա Ռուդկովսկայայի որդու հոգեբանական խնդրի վերաբերյալ տեղեկություններ է տարածում
Պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան մտադիր է ռուս հայտնի մեդիա հրատարակող Նատալյա Շուկլեւայի StarHit պարբերականի դեմ դատական հայց ներկայացնել իր որդու մոտ իբրեւ թե հոգեբանական խնդրի վերաբերյալ հոդվածի պատճառով։
Անդրեյ Մալախովի կնոջ ամսագիրը գրել է, որ 7-ամյա Սաշա Պլյուշչենկոյի մոտ Ասպերգենի համախտանիշ է առկա։ Հիվանդությունն աուտիկ սեկտորի խանգարումների շարքին է դասվում եւ հայտնաբերվել է, օրինակ, էկո ակտիվիս Գրետա Թունբերգի մոտ։
Ռուդկովսկակայ Շուկլեւային նամակ է գրել։ Դրանում նա դիմում է մարդկային ազնվությանը՝ նշելով, որ Շուկլեւային եւ Մալախովին ընտանիքի ընկերներ է համարել։ Ի վերջո նրանք եւս «հիասքանչ որդու» ծնողներ են եւ կարող էին մնալ քաղաքավարության կանոնների սահմաններում։
«Ամենաքիչը քեզանից էի մեջքից հարված սպասում… Հայպն ու սկանդալը ձեր հավատն են։ Բայց սրբություն եւս կա, եւ ինձ համար դա իմ ընտանիքն է։ Դուք ամբողջությամբ պատասխան եք տալու։ Մեր որդին լիովին առողջ է։ Ես ու Ժենյան մեր հիանալի երեխային չենք թաքցնում»։ Դուք պետք է որ շատ ամաչեք։ Սակայն սրանք բարոյական կատեգորիաների են, որոնք ձեզ, կարծես թե, ծանոթ չեն։ Այդ պատճառով որոշում կկայացնի դատարանը»,- գրել է պրոդյուսերը։
Նրա խոսքով՝ ինքն անձամբ է Շուկլեւային խնդրել կայքից հեռացնել նյութը, սակայն հինգ ժամ սպասելուց հետո դա այդպես էլ տեղի չի ունեցել։