Էրդողանը ապրիլի 24–ի կապակցությամբ նամակ է գրել Պոլսո Հայոց պատրիարքին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին նույն տեքստով նամակ է ուղարկել այս անգամ արդեն Պոլսո նորընտիր պատրիարք, արք. Սահակ Մաշալյանին։
Նամակում Թուրքիայի նախագահը նշում է, որ հարգում է Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին ծանր պայմաններում մահացած օսմանյան հայերի հիշատակը եւ ցավակցություններ փոխանցում նրանց թոռներին։ Նա միեւնույն ժամանակ շեշտել է, որ այդ ծանր ժամանակներում մահացած բոլոր օսմանյան քաղաքացիների հոգիներին հանգստություն է ցանկանում։
Նշենք, որ Էրդողանը նմանատիպ տեքստով արդեն մի քանի տարի դիմում է Թուրքիայի հայերին, սակայն մշտապես տեքստում բացակայում է դեպքերի իրական նկարագրությունը, քանի որ նա ցավակցում է « ինչ–որ» հայերի մահերը, բայց ոչ թե պետականորեն պլանավորված եւ իրականացրած ցեղասպանության հետեւանքով զոհվածներին։ Բացի այդ, Էրդողանը հավասարեցնում է Ցեղասպանության զոհերին եւ նրանց կոտորած թուրքերի մահերը եւ իր տեքստում շեշտում, որ ցավակցում է թե նրանց, թե նրանց։