Քարաթափում. Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին. Ճանապարհը միակողմանի փակվել է
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 13:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը երկկողմանի փակ է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ճանապարհը փակ է միակողմանի:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
«Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները քարաբեկորները (մոտ 30 խմ) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ ճանապարհը դարձնելով երթևեկելի: