International Champions Cup 2020-ը չեղարկվեց
Ֆուտբոլի International Champions Cup 2020 ընկերական մրցաշարը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել է, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
«Ստեղծված պայմաններում անհնար է կազմակերպել մրցաշարի անցկացումը: Հուսով ենք՝ 2021 թվականի ամռանը կկարողանանք վերադառնալ»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ International Champions Cup մրցաշարն անցկացվում է 2013 թվականից: Տարբեր տարիներին մրցաշարն անցկացվել է ԱՄՆ-ում և ասիական երկրներում: