NBA-ի մրցաշրջանը կարող է չեղարկվել
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ղեկավարությունը քննարկում է NBA-ի ընթացիկ մրցաշրջանը վաղաժամ ավարտելու հնարավորությունը, հայտնում է ESPN-ն:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշարի կազմակերպիչներն այլևս հնարավոր չեն համարում մրցաշրջանի վերսկսումը:
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունը դադարեցվել է մարտի 11-ին, «Յուտայի» բասկետբոլիստների մոտ կորոնավիրուս ախտորոշվելուց հետո։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում դադարեցված են գրեթե բոլոր տեսակի մարզական միջոցառումները: