Աշոտ Ղուլյանը` ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման և զինվորականների խնդիրները լուծելու մասին
Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի առաջիկա տարիներին մեր ուսուցիչների հնադեպ վերաբերմունքը լինի շատ ընդգծված: Այս մասին այսօր` մարտի 28-ին, Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի Ժողովրդական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Դա վերաբերում է ուսուցիչների իրավունքների պաշտպանությանը, սոցիալական երաշխիքներին, աշխատավարձերի բարձրացմանը, և այստեղ ուզում եմ հատուկ ընդգծեմ, որ խոսքը ոչ միայն մանկավարժներին է վերաբերում, այլև կրթական համակարագի ծառայողների սոցիալական երաշխիքներին է վերաբերում»,-ասաց նա` նշելով, որ իրենք պետք է ստեղծեն կրթական համակարգի նկատմամբ հետաքրքրություն երիտասարդների համար:
Պատասխանելով մի այլ օգտատիրոջ հարցին, որը վերաբերում էր զինծառայողների ընտանիքներին սոցիական աջակցության տրամադրմանը և բնակարանային խնդիրների լուծմանը, Ղուլյանն ասաց, որ իրենք մտածում են առաջիկա տարիներին գոնե մասամբ լուծել խնդիրը և զինվորականների սոցիալական վիճակը բարելավվելու ուղղությամբ անել գործուն քայլեր:
Նա հավելեց, որ պետք է նաև սոցիալապես ապահովել նաև արցախյան ազատամարտի և Քառօրյա պատերազմի մասնակիցներին: