Ջոն Թերին առաջին անհրաժեշտության ապրանքներ է բաժանել կարանտինում գտնվողներին
Անգլիական «Աստոն Վիլայի» մարզիչ, Լոնդոնի «Չելսիի», Անգլիայի հավաքականի և «Աստոն Վիլայի» նախկին ավագ Ջոն Թերին աջակցություն է ցույց տվել կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով կարանտինում գտնվող մարդկանց։
39-ամյա մասնագետը առաջին անհրաժեշտության ապրանքներ է բաժանել Անգլիայի Սուրեյ կոմսության Օքսշոթ գյուղական համայնքում տանից դուրս գալու հնարավորություն չունեցողներին։ Այս բնակավայրում է ապրում Թերին։