Հռոմի պապը հանձնել է կորոնավիրուսի ախտորոշման երկրորդ թեստը. Daily Mail
Հռոմի պապի կորոնավիրուսի ախտորոշման երկրորդ թեստի արդյունքները բացասական են եղել, հայտնում է Daily Mail-ը:
83-ամյա պոնտիֆիկոսը երկրորդ անգամ թեստ է անցել այն բանից հետո, որբ պարզվել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պաշտոնական նստավայրում ապրող հոգեւորականը վարակվել է կորոնավիրուսով եւ հոսպիտալացվել:
Նշվում է, որ թեստ են անցել նաև Հռոմի պապին շրջապատող ծառայողները, և արդյունքները բացասական են եղել:
Պաշտոնական տվյալներով՝ պապական քաղաք-պետության տարածքում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսի հարուցած հիվանդության ընդամենը 4 դեպք: