Կորոնավիրուսի բռնկումը ամերիկյան կորպորացիաների վրա մինչեւ 4 տրիլիոն դոլար կնստի
Կորոնավիրուսի բռնկումը ամերիկյան կորպորացիաների վրա մինչեւ 4 տրիլիոն դոլար կնստի: CNBC-ի հետ զրույցում նման կարծիք է Bridgewater Associates հեջ-ֆոնդի հիմնադիր Ռեյ Դալիոն:
«Այն, ինչ այժմ կատարվում է, նախկինում երբեք մեր կյանքում չէր պատահել… Սա ճգնաժամ է: Կառավարությունը պետք է ավելի շատ գումար ծախսի»,- ասել է նա:
2019-ի վերջին ԱՄՆ ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 21 տրիլիոն: Դալիոն նաեւ հաշվարկել է, որ գլոբալ կորպորատիվ վնասները կկազմեն 12 տրիլիոն դոլար:
Սպիտակ տունն առաջարկել է 850-ից մինչեւ 1 տրիլիոն դոլարի չափով խթանման միջոցների փաթեթ՝ COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի եւ հնարավոր ռեցեսիան մեղմելու համար:
Դալիոյի խոսքով՝ «կենտրոնական բանկերն ունակ չեն խթանել սովորական կերպով»:
«Այժմ մենք գտնվում ենք մի փուլում, երբ պահանջվում է պարտքի ռեստրուկտուրիզացիա եւ դրա մոնետիզացիա»,- հավելել է նա: Նա նշել է, որ աշխարհում խոշորագույն Bridgewater Associates հեջ-ֆոնդը կորոնավիրուսի հետեւանքով շուկաների նվազեցման ժամանակ կորցրել է արդեն 20%: