Էրդողանը թուրքերին խորհուրդ է տվել տնից դուրս չգալ
Թուրքիան 100 մլրդ լիրայի (15,4 մլրդ դոլար) օգնության փաթեթի շրջանակներում կկրճատի տարբեր ոլորտներում հարկային բեռը, որպեսզի սատարի տնտեսությանը եւ նվազեցնի կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը, հայտնում է Reuters-ը։
Թուրքիան հայտարարել է մեկ օրում վարակման հաստատված դեպքերի կրկնապատկման մասին։ Վարակվածների թիվը հասել է 98-ի։ Էրդողանը կոչ է արել բանկերին չսահմանափակել վարկերը, իսկ ընկերություններին՝ չկրճատել աշխատատեղերը։ Նա խոստացել է սատարել Turkish Airlines ավիաընկերությանը։
Էրդողանը նաեւ թուրքերին խորհուրդ է տվել առանց անհրաժեշտության երեք շաբաթ տնից դուրս չգալ եւ նվազագույնի հասցնել սոցիալական շփումները այնքան ժամանակ, մինչեւ կորոնավիրուսի սպառնալիքն անհետանա։