Պատգամավորները «Տնտեսական իրավունքի կենտրոնի» նախագահին թույլ չեն տվել առանց բժշկական դիմակի ելույթ ունենալ
Մարտի 17-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի Ամշտական հանձնաժողովի նիստում պատգամավորները «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանին թույլ չտվեցին առանց բժշկական դիմակի ելույթ ունենալ:
Հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանը, որը եւս դիմակով էր, ընդհատեց Արիստակեսյանին եւ կոչ արեց դիմակ կրել: «Հավատացեք, որ դիմակով եւս հարմար է խոսել, իմ փորձից եմ ասում»,- ասաց Թանդիլյանը:
Նա նաեւ նշեց, որ Արիստակեսյանը եկել է «ռիսկային գոտուց»:
Արդյունքում Արիստակեսյանը դիմակով ելույթ ունեցավ եւ զգացվում էր, որ դժվարանում է այդպես խոսել: Զեկույցից եւ քննարկումից հետո Արիստակեսյանը լքեց նիստերի դահլիճը:
Ըստ վերջին տեղեկությունների՝ մարտի 17-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 52 դեպք, մեկուսացվել է ավելի քան 300 մարդ:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Կառավարությունը որոշում ընդունեց ամբողջ երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին՝ մարտի 16-ի ժամը 18:30-ից մինչեւ ապիրիլի 14-ի ժամը 17:00: