Էջմիածնում ահազանգում են՝ գազի տեսուչներին ստիպում են գնալ տներն ու գրի առնել օգտագործած գազի արդյունքները. Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Էջմիածնից ահազանգում են, թե գազի տեսուչներին ստիպել են գնալ մարդկանց տները եւ գրի առնել օգտագործված գազի թվերը։
«Չգիտեմ Էջմիածին քաղաքի գազի պատասխանատու Սաշիկն ով է, բայց ահազանգում են, որ տեսուչներին ստիպել է գնան մարդկանց տներ եւ գրի առնեն օգտագործված գազի թվերը:
Պատկան մարմիններ արժե զբաղվել այս հարցով եւ դադարեցնել փակ քաղաքում մարդկանց տներ այցելելը»,-գրել է Մարուքյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկվանից Էջմիածին մտնող եւ դուրս եկող 27 ճանապարհներից բաց է միայն երեքը: Էջմիածնի քաղաքապետարանն էլ հորդորել է քաղաքացիներին քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։