Ինդոնեզիան ժամանակավորապես կարգելի բժշկական դիմակների արտահանումը
Ինդոնեզիան ժամանակավորապես կարգելի բժշկական դիմակների արտահանումը՝ կորոնավիրուսի բռնկման ընթացքում ներքին մատակարարումը պաշտպանելու համար: Այս մասին հայտարարել է երկրի առեւտրի նախարար Ագուս Սուպարմանտոն, փոխանցում է Reuters-ը:
«Մենք բժշկակն դիմակների արտահանման ժամանակավոր արգելք կսահմանենք` տեղական արդյունաբերության պաշտպանության եւ սպառողների պահանջարկը բավարարելու համար»,- լրագրողներին ասել է Սուպարմանտոն: Ըստ նրա` արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը համոզված չէ, որ տեղական մատակարարումը բավարար մակարդակի վրա է:
Բժշկական դիմակների գներն աճել են Ինդոնեզիայի որոշ հատվածներում, քանի որ կորոնավիրուսի հետ կապված մտահոգությունների պատճառով գնորդները սկսել են պաշտպանիչ նյութերի` դիմակների եւ ձեռքերի ախտահանիչ միջոցների, պաշարներ հավաքել: