Խնամքի կենտրոններում դեռ 2 շաբաթ առաջ կարանտինային ռեժիմ էր հայտարարված. Զարուհի Բաթոյան (Տեսանյութ)
Աշխատանքային քննարկում էր, որի մասին պաշտոնապես կհայտարարվի: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, կառավարությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախաար Զարուհի Բաթոյանը:
Նրա խոսքով, խնամքի կենտրոններում դեռ 2 շաբաթ առաջ կարանտինային ռեժիմ էր հայտարարված, որի մասին հայտարարել են, քանի որ խոսքը խոցելի խմբերի մասին է:
Բաթոյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակման նոր դեպք չկա:
Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար խորհրդակցություն է հրավիրել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետը նախօրեին ընդհատել է իր արձակուրդը եւ վերադարձել Երեւան: Նա ուղիղ եթերում հայտարարել էր, որ այսօր՝ մարտի 13-ին դպրոցները, բուհերը եւ մանկապարտեզները:
Նշենք, որ նախօրեին ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել: Այսպիսով Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6–ի։ 88 մարդ մեկուսացվել է: