Երեւանում ԱԱԾ աշխատակիցների կողմից Հնդկաստանի քաղաքացուց կաշառք շորթելու գործով նիստ է տեղի ունեցել
Երեւանում Շենգավիթի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԱԾ աշխատակիցների կողմից Հնդկաստանի քաղաքացուց առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու գործով հերթական դատական նիստը։
Նիստի ընթացքում հարցաքննվեց տուժողը՝ Հնդկաստանի քաղաքացի Սանդիպ Կաուշիկը, որից հետո նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի 8-ը։
Ենթադրյալ հանցագործությունը կատարվել է 2019թ․ հուլիսի վերջին։ Ավելի վաղ տեղեկացվում էր, որ նախնական հետաքննության տվյալներով՝ ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության բաժնի պետ Էդիկ Ափոյանը, լինելով տեղեկացված Հնդկաստանի քաղաքացի Սանդիպ Կաուշիկի՝ հայրենիքում իրավապահ մարմինների հետ կապված խնդիրների մասին, գործարքի մեջ է մտել նույն բաժնի օպերլիազոր Գեւորգ Գաբրիելյանի հետ՝ Կաուշիկից առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու նպատակով։ Հանցակիցներին հաջողվել է հնդկացուց տասնյակ հազարավոր դոլարներ շորթել՝ հնդկական կողմի հարցմանը ընթացք չտալու համար։