Մարուքյանը հիշեցնում է Փաշինյանին Սերժ Սարգսյանի ներկայությամբ իր ելույթը
Իմ պատգամավորական գործունեության 7 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը մեկ անգամ է եկել ԱԺ, որտեղ հնարավոր է եղել նրա աչքերի մեջ նայելով ասել այն ամենն ինչ ասել եմ` երկու անգամ ելույթ ունենալով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ կից տեսանյութ հրապարակել։ Նա մասնավորապես գրել է.
«Իմ պատգամավորական գործունեության 7 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը մեկ անգամ է եկել ԱԺ, որտեղ հնարավոր է եղել նրա աչքերի մեջ նայելով ասել այն ամենն ինչ ասել եմ` երկու անգամ ելույթ ունենալով: Պարզվեց, որ վարչապետը մոռացել է այդ ամենն ու այսօր պնդում էր, որ նման բան չի եղել»
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բանավեճ էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի եւ վարչապետի միջեւ։