ԱԻՆ-ը 17 ահազանգ է ստացել արգելափակված մեքենաների վերաբերյալ
Փետրվարի 5-6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Գեղարոտ, Ծաղկահովիտ, Միրաք գյուղերում, Արտաշավան գյուղի մոտ և Շենավան-Արագած, Քուչակ-Ծաղկաշեն, Քուչակ-Եղիպատրուշ, Սալուտ-Վարդաղբյուր, Վարդաղբյուր-Սալուտ, Վարդաղբյուր-Աշոցք, Մարտունի-Գետափ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բոլոր ավտոմեքենաները: