Նոր Արեշում գողացել են կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները. Վնասը՝ 450.000 դրամ
Նոյեմբերի 12-ին, ժամը 08.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 04.30-ից մինչեւ ժամը 08.40-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի բակում կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները՝ պատճառելով 450.000 դրամի վնաս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: 21-ամյա երիտասարդը հունվարի 29-ին, ժամը 08.30-ին, բերման է ենթարկվել քննչական բաժին, տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: