AusOpen. Աշխարհի առաջին ռակետը դուրս մնաց պայքարից
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի կիսաեզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, ավստրալացի Էշլի Բարթին մրցեց 15-րդ ռակետ, ամերիկացի Սոֆյա Քենինի հետ եւ պարտություն կրեց 6։7 (6։8), 5։7 հաշվով։
Նախքան այս 21-ամյա Քենինի լավագույն արդյունքը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում եղել էր Ֆրանսիայի բաց առաջնության չորրորդ շրջանը։
Քենինի մրցակիցը եզրափակիչում կլինի իսպանացի Գարբինյե Մուգուրուսայի եւ ռումինացի Սիմոնա Հալեպի դիմակայության հաղթողը։
Տեսանյութն՝ այստեղ: