Համացանցում են հայտնվել Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ ԱՄՆ հասցրած օդային հարվածից կադրեր
Ցանցում հայտնվել են կադրեր Բաղդադի օդանավակայանին ԱՄՆ հասցրած օդային հարվածի հետեւանքների մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել մի քանի թիրախների, այդ թվում մեքենաների, որոնք անցնում էին օդանավակայանի կողքով։ Մեքենաներից մեկում գտնվում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Նա զոհվել է։
Պենտագոնում հայտարարել են, որ հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։
Թեհրանը խոստացել է ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» տալ Սոլեյմանիի սպանության համար։
Four rockets hit #BaghdadAirport, every rocket hit one target:
— Raveen Aujmaya (@raveenaujmaya) 2 января 2020 г.
• The building used by the US-led Coalition.
• Military airport’s runway.
• Iraqi Counter Terrorism center
• The Airport’s outside road #Iraq pic.twitter.com/885TuregIb