«Կապիտան Ամերիկա. Առաջին վրիժառուն» ֆիլմի դերասանուհին մեղադրվում է սեփական մոր սպանության մեջ
Դերասանուհի Մոլի Ֆիցջերալդը, որը փոքր դեր է խաղացել «Կապիտան Ամերիկա. Առաջին վրիժառուն» ֆիլմում, մեղադրվում է սեփական մոր սպանության մեջ, հաղորդում է AP-ը:
38-ամյա Ֆիցջերալդը ձերբակալվել է երկրորդ աստիճանի սպանության մեղադրանքով. դերասանուհին մեղադրում է սեփական մորը՝ 68-ամյա Պատրիսիա «Թի» Ֆիցջերալդին, սպանելու մեջ, որը, իշխանությունների խոսքով՝ դեկտեմբերի 20-ին իր տանը հայտնաբերվել էր մահացած:
Ըստ IMDb կայքի՝ Մոլի Ֆիցջերալդը ռեժիսոր եւ պրոդյուսեր է, ինչպես նաեւ դերասանուհի: Նա աշխատել է հիմնականում ցածր բյուջեով ֆիլմերի շուրջ: