Անչելոտին չի բացառել Իբրահիմովիչի՝ «Էվերտոն» տեղափոխությունը
Անգլիական «Էվերտոնի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի բացառել, որ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել «Էվերտոն»:
«Զլատանն իմ լավ ընկերն է, և ես չգիտեմ՝ ՄԼՍ-ից հեռանալուց հետո նա ինչ ծրագրեր ունի:
Առաջիկայում պատրաստվում եմ զանգահարել նրան և քննարկել նրա ապագան: Եթե Զլատանը Լիվերպուլ ժամանելու ցանկություն հայտնի, ապա մենք ավելի մանրամասն քննարկում կունենանք»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Ավելի վաղ բրիտանական պարբերականները հաղորդում էին, որ 38-ամյա Իբրահիմովիչը համաձայնվել է տեղափոխվել «Էվերտոն», եթե անգլիական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվի Կառլո Անչելոտին: