Արգենտինան թույլ կտա Բոլիվիայի՝ փախուստի դիմած նախկին նախագահին քաղաքական հայտարարություններ անել
Արգենտինան թույլ կտա Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին, որը ստացել է փախստականի կարգավիճակ, քաղաքական հայտարարություններ անել երկրում գտնվելու ընթացքում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Արգենտինայի վարչապետ Սանտյագո Կաֆիերոյին:
«Փախստականն ունի նույն իրավունքները, ինչ Արգենտինայի յուրաքանչյուր քաղաքացի կամարտահայտման ազատության առումով: Մենք չենք պատրաստվում սահմանափակել նրա ազատությունները»
Ավելի ուշ Մորալեսը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում, որ օգնում է մշակել իր կուսակցության քարոզարշավի ռազմավարությունը Բոլիվիայի առաջիկա ընտրությունների շրջանակում:
Ավելի վաղ Բոլիվիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ժանին Անյեսը հայտաարարել էր, որ առաջիկայում Բոլիվիայի նոր իշխանությունները կալանավորելու օրդեր են տալու Մորալեսին՝ մեղադրելով ապստամբության մեջ: