ՉԼ․ Խմբային փուլի արդյունավետության ռեկորդ
Չեմպիոնների լիգայում գրանցվել է խմբային փուլի արդյունավետության ռեկորդ գոլերի քանակով։ 6 տուրում գրանցվել է 308 գոլ։
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչի ուղեգրեր են նվաճել եւ առաջին զամբյուղում են ընդգրկվել խմբերի հաղթողներ «Բարսելոնան», «Բավարիան», «Յուվենտուսը», «ՌԲ Լայպցիգը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն եւ «Վալենսիան»։
Երկրորդ զամբյուղում են երկրորդ տեղերը գրաված Դորտմունդի «Բորուսիան», «Չելսին», «Լիոնը», «Նապոլին», «Ռեալը», «Աթլետիկոն», «Տոտենհեմը» եւ «Ատալանտան»։
Վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին։