Դեկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում
Դեկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Տիգրանյան փողոցում բախվել են Ford մակնիշի 15 UX 001 համարանիշի և Toyota Camry մակնիշի 35 XV 222 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել օպերատվորեն վթարի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, 2-ին էլ՝ քաղաքացիներն իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 36 NU 904 համարանիշի ավտոմեքենան։