Հունգարիայի ոստիկանությունը սահմանին հայտնաբերել է երկու թունել, որոնցից օգտվել են անօրինական միգրանտները
Ուրբաթ Հունգարիայի ոստիկանությունը հայտարարել է երկու թունել հայտնաբերելու մասին որոնցից օգտվել են միգրանտները Սերբիայից երկրի տարածքում հայտնվելու համար, հաղորդում է Associated Press-ը:
Համաձայն իրավապահ մարմինների տեղեկատվության՝ թունելներից մեկի երկարությունը կազմում է 34 մետր: Դեռ ավելին, այդտեղ նրանք ձերբակալել են 44 միգրանտի:
Ոստիկանության գնդապետ Ջենո Շիլասի Խորվաթի խոսքով՝ միգրանտների հետ ձերբակալվել է նաեւ Սերբիայի քաղաքացի, որը կասկածվում է միգրանտների անօրինական թրաֆիքինգի մեջ:
Ներկայումս երկրի անվտանգության ուժերն ուսումնասիրում են տեղանքը դրոնների եւ սքաներների կիրառմամբ՝ ուրիշ թունելներ հայտնաբերելու նպատակով: