Վան Դեյկը՝ Goal-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ
Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը Goal.com-ի վարկածով ճանաչվել է 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
Վան Դեյկին հաջորդում է կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին: Երրորդ տեղում «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահն է:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լիոնել Մեսին:
Տարվա լավագույն ֆուտբոլիստների տասնյակն՝ ըստ Goal.com-ի
- Լիոնել Մեսի («Բարսելոնա»)
- Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
- Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)
- Սադիո Մանե («Լիվերպուլ»)
- Ռահեմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»)
- Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ»)
- Ֆրենկ դե Յոնգ («Բարսելոնա»)
- Բեռնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)
- Կիլիան Մբապե (ՊՍԺ)
- Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»)