Լա Լիգայի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստը
Հայտնի է դարձել ֆուտբոլի Իսպանիայի առաջնության հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը:
Հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է «Վիլյառեալի» և Կամերունի ազգային հավաքականի հարձակվող Կարլ-Տոկո Էկամբին:
Հոկտեմբերին Էկամբիի խփած 3 գոլերն օգնել են «Վիլյառեալին» 2 հաղթանակ տանել:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել էր «Ռեալ Սոսյեդադի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը: