«Հայոց լեզուն» բուհական ծրագրերում ոչ պարտադիր դարձնելը անժամանակ է․ Արծրուն Ավագյան
Ես կարծում եմ, որ հիմա անժամանակ է «Հայոց լեզուն» բուհական ծրագրերում ոչ պարտադիր դարձնելը, երբ դպրոցը կտա համապատասխան գիտելիքները և մակարդաը, ճիշտ է դա, բայց հիմա դա անելը սխալ է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրուցում ասաց Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը։
«Ես առհասարակ դեմ եմ ցանկացած դասադուլի, բայց դեմ չեմ եթե ուսանողությունը ինչ-որ հարցում իր կարծիք ունի և իր կարծիքն է ուզում արտահայտել, ես կողմ եմ, որ դասերը կայանան, դրանից հետո արտահայտվեն անհամաձայնությունները։ Մենք ռեկտորի ներկայությամբ զրույց ենք ունեցել, քննարկել ենք վիճակը, և եկել ենք այն եզրակացության, որ մեկ անգամ ևս պետք է համապատասխան տեքստով դիմել վերադաս մարմիններին, դասերը բերելով իր հունին։ Ստորագրահավաքով և համապատասխան տեքստով դիմելու ենք վերադասին այն թերացումներով, որոնք պետք է շտկել։ Դասախոսները վաղուց ստորագրություններ հավաքել են»,-նշեց նա։
Ռեկտորը վստահ է՝ կամընտրական եթե թողես հայոց լեզուն, հաստատ ուսանողների 90 տոկոսը չի գա։