Կալիֆոռնիայում տարհանում է հայտարարվել անտառային հրդեհների հետևանքով
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում անտառային հրդեհները հանգեցրել են տարհանման Սոնոմ շրջանի ամբողջ ափի երկայնքով, հաղորդում է Associated Press-ը:
Սպասվող ուժգին քամու կանխատեսումների պատճառով բնակչության էլեկտրամատակարարումն ապահովող Pacific Gas & Electric ընկերությունը սկսել է ժամանակավորապես անջատել հոսանքը շաբաթ՝ տեղական ժամանակով 17:00-ին:
Առանց էլեկտրականության են մնացել նահանգի 38 շրջանների ավելի քան 2 մլն բնակիչներ: անտառային հրդեհներից 104 ք/կմ հեռավորության վրա բնակվող շուրջ 90 000 բնակիչներին տարհանելու կարգադրություն է եղել:
Սոնոմ շրջանի շերիֆ Մարկ Էսիքի հաղորդմամբ՝ տարհանման մասին հայտարարությունը վերաբերել է նահանգի Հելդսբուրգ եւ Ռաշեն Ռիվեր Վելի համայնքներից մինչեւ Բոգեդա Բեյն ընկած տարածքի բնակիչներին: