Ապօրինի ծառահատում Ջուջևանում. 1.5 խմ փայտանյութի օրինականությունը չի հաստատվել
Հոկտեմբերի 25-ին ժամը 22.50-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները ապօրինի անտառահատումների, փայտանյութի ապօրինի տեղափոխման ուղղությամբ իրականցվող ծառայության ժամանակ, Նոյեմբերյան համայնքի «Ջուջևանի Ղաշ» կոչվող տարածքից օրինականությունը ստուգելու նպատակով, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Ջուջևանի երկու բնակչի՝ իրենց «ՈւԱԶ 469» մեքենայով։
Մեքենան բարձված է եղել մոտ 1.5 խմ փայտանյութով։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: