ՊՍԺ-ն դադարեցրել է նոր պայմանագրի շուրջ բանակցությունները Նեյմարի հետ
Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը դեռևս չի շտապում նոր պայմանագիր կնքել թիմի բրազիլացի հարձակվող Նեյմար Ժունիորի հետ, հայտնում է L'Equipe-ն:
ՊՍԺ-ի ղեկավարությունը մտահոգված է Նեյմարի վնասվածքների կրկնությամբ և հնարավոր է՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տրանսֆերի հանի 27-ամյա հարձակվողին:
Նեյմարի գործող պայմանագիրը Ֆրանսիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Նեյմարի տեղափոխությամբ հետաքրքրված էր կատալոնական «Բարսելոնան»: