Նեյմար․ Երջանիկ եմ նորից լինել չեմպիոն (ֆոտո)
Ֆրանսիայի չեմպիոն հռչակված ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն Ինստագրամում մեկնաբանել է փարիզյան ակումբի 9-րդ չեմպիոնությունը։
«Հերթական հաղթանակը Լիգա1-ում։ Ես երջանիկ եմ նորից լինել չեմպիոն։ Շնորհավորում եմ ակումբակիցներիս եւ ՊՍԺ-ի աշխատակիցներին։ Մենք չեմպիոն ենք»,- գրել է Նեյմարը։
Նեյմարը Ֆրանսիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 15 հանդիպման, խփել 13 գոլ։
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Ֆրանսիայի առաջնությունն ավարտվել է ժամանակից շուտ։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 27 խաղում վաստակել էր 68 միավոր։ Փոխչեմպիոնը «Մարսելն» է, որը 28 խաղից հետո ուներ 56 միավոր։