Ֆանատների զանգվածային բախում հազարից ավելի ոստիկանների ներկայությամբ (Տեսանյութեր)
Ֆուտբոլի Մեքսիկայի առաջնության «Աթլետիկո Սան Լուիս» - «Կերետարո» հանդիպումը մնացել է անավարտ ֆանատների զանգվածային բախման հետեւանքով։
Հանդիպման ընթացքում տրիբունաներում գրանցվել են բազմաթիվ բախումներ, թեեւ հանդիպմանը հերթապահել է հազարից ավելի ոստիկան, հաղորդում է Fox News-ը։
Ֆանատները անվտանգության աշխատակիցների հետ բախումներում օգտագործել են ձողեր, կոտրած շշեր, աղբամաններ։ Մրցավարը խաղը դադարեցրել է 85-րդ րոպեին «Կերետարոյի» օգտին 2։0 հաշվի ժամանակ։