«Ռոման» չկարողացավ հաղթել հետնապահին
Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Սամպդորիային»։ Դարպասի գրավում չգրանցվեց՝ 0։0։
Աճուկի մկանային վնասվածքից հետո վերականգնվող Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր «Ռոմայի» կազմում։
«Ռոման» 13 միավորով 6-րդ տեղում է, «Սամպդորիան» վերջինն է՝ 4 միավոր։ Առաջատար «Յուվենտուսն» ունի 22 միավոր։
Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր
«Սամպդորիա» - «Ռոմա»՝ 0։0
Հեռացում՝ Ջասթին Կլույվերտ («Ռոմա»), 87, երկրորդ դեղին քարտ