Սուրեն Պապիկյանը մեկնել է Ավստրիա. Նա Վիեննայում ներկա կլինի ԱԷՄԳ գլխավոր համաժողովին
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ավստրիայի Հանրապետություն։
Նախարարությունից Operativ լրատվականին հայտնում են, որ մայրաքաղաք Վիեննայում նախարար Պապիկյանը կմասնակցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովին, որն անցկացվում է սեպտեմբերի 15-18-ը։