«Կիրկորովի ևս մեկ երեխա»․ երկրպագուները վստահ են, որ Ստոցկայայի դուստրը հայ ամուսնուց չէ
36-ամյա ռուս երգչուհի Անաստասիա Ստոցկայան հայ ամուսնու՝ Սերգեյի հետ դաստիարակում է երկու երեխաներին՝ 8-ամյա Ալեքսանդրին և 2-ամյա Վերային, որոնք ծնվել են համատեղ կյանքի ընթացքում։
Երգչուհու խոսքերով նրա և ամուսնու հարաբերությունները հիանալի են մինչ օրս։
Այն բանից հետո, երբ Ստոցկայան հրապարակայնորեն ցուցադրեց որդու դեմքը, բոլորը վստահորեն հայտարարեցին, որ նա շատ նման է ռուսական էստրադայի փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովին։ Իրականում նմանություն կա, սակայն այս խոսակցությունները երգչուհին հերքեց։
Ամուսնու հայրությունը ապացուցելու համար նա հրապարակեց վերջինիս լուսանկարը, ինչից հետո պարզվեց, որ որդին նրա նմանակն է։
Սակայն լռությունը երկար չտևեց: Ստոցկակայն իր Instagram-ում հրապարակել է մեծացած դստեր լուսանկարը, որը նոր քննարկումների առիթ է հանդիսացել։ Բլոգերները կադրին կից ակտիվորեն գրում են, որ աղջիկը Կիրկորովի քթից թռած է, հայտնում է WomanEL-ը։
Ստոցկայան նմանատիպ հայտարարությունները ոչ մի կերպ չի մեկնաբանում։ Ավելի վաղ աստղը պատմել էր, որ իր հարազատ որդին շփոթել էր Կիրկորովի որդու լուսանկարն իր լուսանկարի հետ։