Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել մայթին
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 21:00-ի սահմաններում Արամ Խաչատրյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes S550 մակնիշի 03 OQ 004 համարանիշի և Volkswagen մակնիշի 74 AA 440 համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարից տուժածներ չկան:
Բախման հետևանքով էլ Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: