Elawphant ընկերությունը որևէ կապ չունի ՄԻԵԴ կամ Վենետիկի հանձնաժողով ուղարկված որևէ դիմումի հետ. Հայտարարություն
Elawphant ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հերքում է լուրերը, թե կապ ունի ՄԻԵԴ կամ Վենետիկի հանձնաժողով ուղարկված որևէ դիմումի հետ:
Հայտարարության մեջ ասված է.
«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղարկված ՍԴ դիմումները գրել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի «Կոնցեռն դիալոգի» ավագ մասնագետի փաստաբանական ընկերությունը» վերտառությամբ Առաջին լրատվականի 06.09.2019թ. հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Մասնավորապես ոչ Elawphant ընկերությունը, ոչ նրա հիմնադիր Գևորգ Հակոբյանը գաղափար չունեն ՄԻԵԴ կամ Վենետիկի հանձնաժողով որևէ դիմումի մասին, նման դիմում չեն գրել, ոչ էլ որևէ նման դիմումի տակ երբևէ դրվել է մեր ընկերության ստորագրություն։ Մեր ընկերության անունը շոշափվում է անտեղի։
Ընկերությունն ամբողջությամբ կառավարվում է Գևորգ Հակոբյանի կողմից, նախկին գործընկերոջ հետ կնքվել է բաժնեմասի օտարման պայմանագիր»։