Պետական մարմինները ոչինչ չեն անում ուղևորների ապօրինի փոխադրումների դեմ պայքարի համար. ՀԿ
Պետական մարմինները ոչինչ չեն անում ուղեևորների անօրինական փոխադրումների դեմ պայքարի համար։ Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։
Ավելին, նրա խոսքով՝ տրանսպորտային հատվածը տրանսպորտի նախարարությունից փոխանցվել է անձանց և ընկերությունների, որոնք ոչ մի պատկերացում չունեն այդ ոլորտի մասին։
Խոսելով Երևանում ուղևորների փոխադրումների մասին՝ Եղիազարյանն ասաց, որ մայրաքաղաքի քաղաքապետարանի պլանները հստակ չեն։ Նա ավելացրեց, որ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ 400 միկրոավտոբուսների դուրսգրման դեպքում Երևանում կարող է տրանսպորտային կոլապս սկսվել: