Ռաֆայել Նադալը կիսաեզրափակիչում է (Տեսանյութեր)
Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը երեք սեթում պարտության է մատնել արգենտինացի Դիեգո Շվարցմանին՝ 6:4, 7:5, 6:2։
Ռաֆայել Նադալի հաջորդ մրցակիցը կլինի իտալացի Մատեո Բերետինին, որը պայքարից դուրս է թողել ֆրանսիացի Գաել Մոնֆիսին։
Կիսաեզրափակիչի մյուս զույգում կմրցեն ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը եւ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը։
US Open-ի մրցանակային հիմնադրամը 57 միլիոն դոլար է։